Բացահայտեք կյանքի նոր գույներ «ՀայԼանդզ» Էկո Վիլիջ Ռիզորթում
ՀայԼանդզ Էկո Վիլիջ Ռիզորթը բոլոր նրանց համար է, ովքեր սիրում են բնությունը և կենդանիներին: Այն գտնվում է Գեղադիր գյուղում` Երևան-Գառնի-Գեղարդ մայրուղու վրա` մայրաքաղաքից դեպի հարավ-արևելք 15կմ հեռավորության վրա, որտեղ մեքենայով կարելի է հասնել 25 րոպեում: Գյուղին մոտ գտնվում են Գառնու տաճարը, Գեղարդի վանքը, Գառնու կիրճը, Ազատ գետը, Խոսրովի անտառ արգելոցը, Հավուց Թառի վանքը և Չարենցի կամարը: