Համեղ խոհանոց անկրկնելի միջավայրում
ՀայԼանդզի բանկետ սրահը իր յուրօրինակ մթնոլորտով իդեալական վայր է, որտեղ կարող եք նշել Ձեր ծննդյան տոնը, կնունքը, նշանադրությունը, կորպորատիվ խնջույքը, ձեր երազանքների հարսանիքը և այլ միջոցառումներ: Դարձե´ք հեքիաթի մի մասը` կազմակերպելով Ձեր միջոցառումը մեր բանկետ սրահում: Մեր բացօթյա և փակ տարածքները, այգիները, Գեղադիր գյուղի պանորամիկ տեսարանները և անձնակազմի սպասարկումը կդարձնեն ցանկացած միջոցառում եզակի և յուրահատուկ։ Ձեր առաջին այցից մինչև միջոցառման օրը մենք կապահովենք պրոֆեսիոնալ և բարձրակարգ սպասարկում։
Ցանկացած միջոցառման կարևորագույն մասը սնունդն է։ ՀայԼանդզում մենք առաջարկում ենք ամենահամեղ միջերկրական, հայկական և լիբանանյան ճաշատեսակները` պատրաստված մեր տաղանդավոր շեֆ-խոհարարի կողմից։ Լինի դա հանդիպում նախաճաշի շուրջ, ճաշի ընդմիջում թե հարսանեկան հանդիսություն, մեր խոհարարական թիմի պատրաստած ճաշատեսակները կհիացնեն Ձեզ և Ձեր հյուրերին։ Մենք առաջարկում ենք Ձեր կարիքներին և ճաշակին համապատասխանող տարբեր ճաշացանկեր։
Մեր ծառայությունների լայն սպեկտրը ներառում է`
* Ուղղորդում դիզայների ընտրության և միջոցառումների պլանավորման հարցում
* Հանդիսության կազմակերպում տեղում
* Կոկտեյլ ընդունելություն
* Լավաշ թխելու արարողություն
* Լուսավորության ձևավորում (հնարավոր է դիզայների օգնությամբ)
* Ծաղիկների ձևավորում, ուղղորդում ֆլորիստ–ձևավորողի ընտրության հարցում
* Բենդ կամ DJ
* Հայկական ազգագրական և ժողովրդական պարեր
* Ֆոտո և վիդեո նկարահանման ծառայություններ
* Այլ ծառայություններ Ձեր միջոցառումը ավելի զվարճալի և հետաքրքիր դարձնելու համար
Ձեր հարսանիքը կամ այլ միջոցառում ավելի հիշարժան և զվարճալի դարձնելու համար դուք կարող եք գիշերել ՀայԼանդզում: Ընթրեք մեր գեղեցիկ ռեստորանում, նախաճաշեք հաջորդ օրը, խաղեր խաղացեք ազատ ժամանակ կամ այցելեք մոտակայքում գտնվող հայտնի վայրեր` Գառնու տաճար և Գեղարդի վանք: ՀայԼանդզում կան 18 հարմարավետ սենյակներ` որոշները շատ շքեղ և հիանալի տեսարաններով:
ԵՂԵ´Ք ՄԵՐ ՊԱՏՎԱՎՈՐ ՀՅՈՒՐԸ
Դուք կարող եք ամրագրում կատարել Ձեր լանչի, ճաշի կամ միջոցառումների համար` նախապես զանգահարելով ՀայԼանդզ +37498 333322 հեռախոսահամարով: