Վայելեք Ձեր հանգիստը մեր գեղեցիկ դրախտավայրի եզակի և յուրահատուկ սենյակներում
ՀայԼանդզ Էկո Վիլիջ Ռիզորթը Ձեզ է ներկայացնում հայկական տուֆից և փայտից նորակառույց և հիասքանչ կառույցների յուրօրինակ ընտրություն: Բոլոր կառույցներն ունեն կենտրոնական ջեռուցում և մշտական տաք ջուր: Մեր սենյակներն ընդարձակ են, լուսավոր, կահավորված և բոլոր ժամանակակից հարմարություններով:
Սենյակների գները ներառում են հարկերը և նախաճաշը, որը մատուցվում է առավոտյան ժամը 9:00-ից 11:00 ընկած ժամանակահատվածում: Հատուկ դեպքերում կարելի է խնդրել, որպեսզի նախաճաշը մատուցվի ավելի վաղ: Նախապես զգուշացնելու դեպքում Ձեզ համար կպատրաստեն խորոված կամ կկազմակերպեն յուրահատուկ հայկական, լիբանանյան/միջերկրական ճաշ: Սենյակներում ՉԻ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ ծխել:
Հնարավոր են հատուկ սակագներ
-
երկարաժամկետ կեցության դեպքում
-
12 (և ավել) հոգուց բաղկացած խմբերի համար
10 տարեկանից ցածր 1 երեխան (ծնողների հետ նույն մահճակալում) ԱՆՎՃԱՐ:
Հավելյալ մահճակալ` 10,000 դրամ:
ԱՄՐԱԳՐՄԱՆ ՉԵՂԱՐԿՈՒՄ ԵՎ ԿԱՆԽԱՎՃԱՐԻ ՎԵՐԱԴԱՐՁ
Ամրագրման չեղարկման մասին անհրաժեշտ է հայտնել ժամանումից 48 ժամ առաջ` մինչև 18:00: Ամրագրում կատարելիս հյուրը վճարում է մեկ գիշերվա կանխավճար: Ամրագրման չեղարկման դեպքում կանխավճարը ենթակա է վերադարձի, եթե չեղարկումը կատարվել է չեղարկման քաղաքականությանը համաձայն: Վաղ մեկնելու դեպքում հյուրից գանձվում է մնացած ամրագրված գիշերների վճարի 50%-ը:
Խմբային ամրագրման չեղարկման քաղաքականություն
Խմբային ամրագրման ժամանակ պահանջվում է 20% կանխավճար: Ամրագրման չեղարկման մասին անհրաժեշտ է հայտնել ժամանումից 2 շաբաթ առաջ: Ամրագրման չեղարկման դեպքում կանխավճարը ենթակա է վերադարձի, եթե չեղարկումը կատարվել է չեղարկման քաղաքականությանը համաձայն, այն է՝ ժամանումից 2 շաբաթ առաջ: Հակառակ դեպքում կանխավճարը ենթակա չէ վերադարձի:
ԳՐԱՆՑՈՒՄ/ԴՈՒՐՍԳՐՈՒՄ
Գրանցումը 15:00-ին է, դուրսգրումը` 12:00-ին: Վաղ ժամանելու և ուշ մեկնելու համար անհրաժեշտ է պայմանավորվել նախապես, քանի որ սենյակի առկայությունը չի կարող երաշխավորվել: Գրանցման համար հյուրերը պետք է լինեն առնվազն 18 տարեկան և ունենան անձը հաստատող փաստաթուղթ: