top of page

ՀայԼանդզ Էկո Վիլիջ Ռիզորթը իդեալական վայր է բիզնես կոնֆերանսների, կորպորատիվ հանդիպումների, միջոցառումների, սեմինարների և դասընթացների համար: Այստեղ Դուք կարող եք համատեղել բիզնեսը և հաճույքը։ Գործնական հանդիպումներն ավարտելուց հետո ճիշտ ժամանակն է վայելելու ՀայԼանդզի առավելությունները՝ ջերմ մթնոլորտ, հայկական և միջերկրական խոհանոցների համեղ ճաշատեսակներ, գեղեցիկ շրջակայք, կենդանիներ, մրգատու ծառերով և ծաղիկներով լի այգիներ ու պարտեզներ և, իհարկե, մաքուր օդ։

Մեր ժամանակակից կոնֆերանս սրահը նախատեսված է ավելի քան 50 հոգանոց խմբերի համար:

Մենք առաջարկում ենք`

  • Էլեկտրոնային գրատախտակ, հեռուստացույց, աուդիո/վիդեո սարքավորումներ, DVD նվագարկիչ, LCD պրոյեկտոր/էկրան, բարձրախոսներ, ֆլիպչարտ և մարկերներ

  • Անվճար Wi-Fi

  • Գեղեցիկ և հարմարավետ կոնֆերանս սեղան, որը կարող է հարմարեցվել Ձեր պահանջներին

  • Բար՝ կոնֆերանսից հետո հանգիստ ժամանցի կամ միջոցառումների համար

  • Պատճենում, տպագրում

  • Անվտանգ ավտոկայանատեղի

  • Սուրճի ընդմիջում

  • Լանչի ընդմիջում

 

Կոնֆերանս սրահի վարձակալության գները հետևյալն են՝ 25,000 դրամ/1 ժամ; 50,000 դրամ/կես օրը և 80,000 դրամ/ամբողջ օրը:

Ցանկության դեպքում տրամադրում ենք ճաշացանկ:

bottom of page