top of page

Գաղտնիության քաղաքականություն

Էկո Վիլիջ Ռիզորթ ՍՊԸ-ի քաղաքականությունը

 

ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ

Սույն գաղտնիության քաղաքականության նպատակն է արտացոլել և Ձեզ տեղեկացնել այն բոլոր գաղտնիության կանոնների մասին, որոնց միջոցով կառավարվում է մեր կայքը։ Էկո Վիլիջ Ռիզորթ ՍՊԸ–ի առաջնային պարտավորությունն է մեր բոլոր հյուրերի և կայքի այցելուների գերազանց սպասարկումը։ Մենք հարգում ենք մեր այցելուների մտահոգությունը անձնական տվյալների գաղտնիության վերաբերյալ և հասկանում ենք, որ Դուք կարող եք հարցեր ունենալ այն մասին, թե ինչպես է մեր կայքը հավաքում և օգտագործում Ձեր անձնական տվյալները և/կամ այլ տրամադրած ​​ինֆորմացիա։

Սույն կանոնակարգում ներառված են ընդհանուր և տեխնիկական մանրամասներ այն քայլերի մասին, որոնք մենք ձեռնարկում ենք Ձեր անձնական տվյալների և/կամ տրամադրած ինֆորմացիայի գաղտնիությունը պահպանելու համար:

Եթե ​​սույն կանոնակարգը ուսումնասիրելուց հետո ունենաք հարցեր կամ մտահոգություններ, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ։

1. Ուսումնասիրում

2. Ինչ ինֆորմացիա ենք հավաքում և ինչպես ենք այն օգտագործում

3. Անվտանգ պայմաններ ինֆորմացիայի փոխանցման և պահպանման համար

4. Ինֆորմացիայի բացահայտում երրորդ կողմերին

5. Քուքիներ

6. Այլ կայքեր

7. Իրավական խնդիրներ

8. Էկո Վիլիջ Ռիզորթ ՍՊԸ–ի փոփոխությունները Ձեր անձնական տվյալների և/կամ տրամադրած ինֆորմացիայի գաղտնիության իրավունքի նկատմամբ

1. Ուսումնասիրում

Մեր կայքը հավաքում է Ձեր անձնական տվյալները միայն այն դեպքում, երբ Դուք ինքներդ եք տրամադրում դրանք մեզ: Սա նշանակում է, որ մենք չենք իմանա Ձեր անունը, էլ. փոստի հասցեն կամ որևէ այլ անձնական տվյալ, եթե Դուք պարզապես ուսումնասիրեք կայքը։ Այն դեպքում, երբ Դուք մուտք գործեք կայք մեր կողմից Ձեզ ուղարկված հղման միջոցով, մենք կիմանանք, թե ով եք Դուք` Ձեր տրամադրված ինֆորմացիայի հիման վրա:

Մեր կայքը նախատեսված չէ երեխաների համար, և մենք նպատակադրված չենք հավաքում երեխաներից անձնական տվյալներ: Կայքում մենք ներկայացնում ենք տեղեկատվություն այն ​​մեծահասակների համար, որոնք հետաքրքրված են մեր հանգստավայրում երեխաների ժամանցի տարբերակներով:

2. Ինչ ինֆորմացիա ենք հավաքում և ինչպես ենք այն օգտագործում

Մենք խնդրում ենք Ձեր անձնական տվյալները (օր. Ձեր ամբողջական անունը, հեռախոսահամարը, էլ. փոստի հասցեն) այն ժամանակ, երբ Դուք ամրագրման հայտ կամ էլ. նամակ եք ուղարկում մեզ։ Մենք նաև օգտագործում ենք Ձեր էլ. փոստի հասցեն ամրագրման հաստատում ուղարկելու համար։ Անհրաժեշտության դեպքում մենք կարող ենք օգտագործել նաև կապի այլ միջոցներ` ամրագրումը կատարելու համար: 

3. Անվտանգ պայմաններ ինֆորմացիայի փոխանցման և պահպանման համար

Մենք պահպանում ենք Ձեր անձնական տվյալները անհրաժեշտ անվտանգության միջոցների կիրառմամբ: 

4. Ինֆորմացիայի բացահայտում երրորդ կողմերին

Բացառությամբ սույն քաղաքականության մեջ նկարագրված դեպքերի` մենք չենք տարածում, վարձով տալիս կամ վաճառում Ձեր կողմից տրամադրված որևէ անձնական տվյալ երրորդ կողմերի առանց Ձեր թույլտվության: Մենք բացահայտում ենք Ձեր անձնական տվյալները, եթե դա պահանջվում է օրենքով, հայցադիմումներով կամ այլ իրավական գործընթացներով, կամ այն համոզմունքով, որ դա անհրաժեշտ է հետաքննության կամ մեր հյուրերին, այցելուներին, գործընկերներին, գույքը (ներառյալ այս կայքը) կամ այլ անձանց նկատմամբ վնասակար և վտանգավոր գործունեությունից պաշտպանելու համար։ Մենք կարող ենք նաև Ձեր տվյալները տրամադրել ծառայություն մատուցող երրորդ կողմերի, ինչպես նկարագրված է սույն կանոնակարգում, սակայն նրանք կօգտագործեն Ձեր տվյալները միայն ծառայություն մատուցելու նպատակով։

5. Քուքիներ

Մեր կայքը օգտագործում է քուքիներ միայն, երբ Դուք «Ամրագրման հայտ» եք ուղարկում մեզ։ 

6. Այլ կայքեր

Էկո Վիլիջ Ռիզորթ ՍՊԸ–ն պատասխանատու է միայն այս կայքի գաղտնիության կանոնակարգի և բովանդակության համար: Մենք պատասխանատու չենք այն կայքերի գաղտնիության կանոնակարգերի և քուքիների օգտագործման համար, որոնց միջոցով Դուք մուտք եք գործել մեր կայք և/կամ որոնք մուտք եք գործելու մեր կայքից։

7. Իրավական խնդիրներ

Այս կայքը ՀՀ կայք է, և այն կարգավորվում է ՀՀ օրենքներով:

8. Էկո Վիլիջ Ռիզորթ ՍՊԸ–ի փոփոխությունները Ձեր անձնական տվյալների և/կամ տրամադրած ինֆորմացիայի գաղտնիության իրավունքի նկատմամբ

Օգտագործելով մեր կայքը` Դուք համաձայնում եք թույլ տալ մեզ հավաքել և օգտագործել տվյալներ` սույն կանոնակարգի ուղեցույցի համաձայն: Հետագայում կանոնակարգը հնարավոր է ենթարկվի փոփոխության: Մենք փոփոխությունները կտեղադրենք այս էջում և կնշենք դրանց ուժի մեջ մտնելու ամսաթիվը` Ձեզ մշտապես տեղեկացված պահելու համար, թե ինչ տվյալներ ենք մենք հավաքում և ինչպես ենք դրանք օգտագործում: Սույն կանոնակարգը վերջին անգամ թարմացվել է 2020 թ.-ի փետրվարի 3-ին։

 

ՉԵՂԱՐԿՈՒՄՆԵՐ ԵՎ ԿԱՆԽԱՎՃԱՐ 

Ամրագրման չեղարկման մասին անհրաժեշտ է հայտնել ժամանումից 48 ժամ առաջ` մինչև 18:00: Ամրագրում կատարելիս հյուրը վճարում է մեկ գիշերվա կանխավճար: Ամրագրման չեղարկման դեպքում կանխավճարը ենթակա է վերադարձի, եթե չեղարկումը կատարվել է չեղարկման քաղաքականությանը համաձայն: Վաղ մեկնելու դեպքում հյուրից գանձվում է մնացած ամրագրված գիշերների վճարի 50%-ը:

Խմբային ամրագրման չեղարկման քաղաքականություն

Խմբային ամրագրման ժամանակ պահանջվում է 20% կանխավճար: Ամրագրման չեղարկման մասին անհրաժեշտ է հայտնել ժամանումից 2 շաբաթ առաջ: Ամրագրման չեղարկման դեպքում կանխավճարը ենթակա է վերադարձի, եթե չեղարկումը կատարվել է չեղարկման քաղաքականությանը համաձայն, այն է՝ ժամանումից 2 շաբաթ առաջ: Հակառակ դեպքում կանխավճարը ենթակա չէ վերադարձի:

 

ԳՐԱՆՑՈՒՄ/ԴՈՒՐՍԳՐՈՒՄ

Գրանցումը 15:00-ին է, դուրսգրումը` 12:00-ին: Վաղ ժամանելու և ուշ մեկնելու համար անհրաժեշտ է պայմանավորվել նախապես, քանի որ սենյակի առկայությունը չի կարող երաշխավորվել: Գրանցման համար հյուրերը պետք է լինեն առնվազն 18 տարեկան և ունենան անձը հաստատող փաստաթուղթ:

ԸՆՏԱՆԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ

 

Ընտանի կենդանիներ չեն թույլատրվում։

PRIVACY
Cancellations & Deposits
Check-in/Check-out
Pets
bottom of page