top of page
Products for sale Armenian 2020.png

ՀայԼանդզ Էկո Վիլիջ Ռիզորթի խանութում Դուք կարող եք գտնել լեռնային ծաղիկներից մաքուր մեղր, չորացրած մրգեղենի, բանջարեղենի և խոտաբույսերի, պահածոների և մուրաբաների մեծ տեսականի` բոլորը պատրաստված հանգստավայրի այգիներում մշակվող բարիքներից, ինչպես նաև զանազան ծաղիկների, բանջարեղենի և խոտաբույսերի ընտիր սերմնահատիկներ:

Խանութը առաջարկում է նաև հայկական թեյերի մեծ տեսականի` պատրաստված դաշտերից հավաքած և չորացրած խոտաբույսերից և ծաղիկներից, ինչպես նաև մրգային և հատապտղային թեյեր և տնական ընկույզի, խնձորի, սալորի և բալի լիկյորներ, թթի, ընկույզի, խաղողի, դեղձի, խնձորի և ծիրանի օղիներ և այլն:

Խանութում Դուք կգտնեք նաև գյուղի բնակիչների պատրաստած ասեղնագործության, կավագործության, փայտագործության, շյուղագործության և այլ ձեռագործ աշխատանքներ, ինչպես նաև “Անմոռաց երգեր” գիրքը (հայերեն և անգլերեն տառերով 105 հայկական երգերի բառեր, երաժշտական նոտաներ և երաժշտություն` զետեղված 2 ձայնասկավառակներում):

Այցելեք ՀայԼանդզ Էկո Վիլիջ Ռիզորթ` տեսնելու ողջ տեսականին:

bottom of page